Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Հայտարարություն` քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Հայտարարվել է արտաքին մրցույթ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
2021-04-19

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝32-362-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ Վաղարշյան 13Ա):  Հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝32-362-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի ապրիլի 19-ից 23-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի)
լուսապատճենը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,

6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 11:30-ին,  ՀՀ, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ, ք. Երևան,  Արաբկիր վարչական շրջան, Վ Վաղարշյան 13Ա հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

  • ՀՀ Սահմանադրություն, (հոդվածներ՝ 1,2,5,7,10,13,25,32,33,47,51,53,56,57,62,71, 73, 76, 162, 184)

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

  • ՀՀ աշխատանքային օրենսգիրք, (հոդվածներ՝ 14, 73, 92, 94, 139, 151, 264)

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146722 

  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, (հոդվածներ՝ 7-10, 12, 16, 17, 19, 20-24, 27, 30, 39)

     հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910   

  • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, (հոդվածներ՝ 4-8, 14)

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524 

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, (հոդվածներ՝ 2,14,16, 30)

     հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147 

  • «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք, (հոդվածներ՝ 2, 3, 5, 8, 10-12, 21, 23)

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302 

  • «Հատուկ քննչական ծառայության  մասին» ՀՀ օրենք, (հոդվածներ՝ 2, 9, 13, 20)

     հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143940 

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, (հոդվածներ՝ 7,14,20,163)

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148978 

  • ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, (հոդվածներ՝ 2,6,17,29)

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146495 

  • ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենք, (հոդվածներ՝ 51,52,135,141,146,161)

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150103 

  • ՀՀ քրեական օրենսգիրք,  (հոդվածներ՝ 19,22,51,62,72,334)

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149259 

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ. (Էջեր՝ 74, 93, 94, 96, 108, 190, 191, 195,  247, 248) հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, 

      (էջեր՝ 6,10,18,19,30,40,41,49) հղումը՝ https://fliphtml5.com/fumf/egdx

  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, (էջեր` 6, 29, 30, 40, 46, 127) հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=1

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/  հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

  • Խնդրի լուծում

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • Հաշվետվությունների մշակում

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

  • Բարեվարքություն

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf  

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ Վաղարշյան 13Ա), հեռախոսահամար՝ +37411-90-00-26, էլեկտրոնային փոստի հասցե՝ hqc.andznakazm@gmail.com։