Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քաղաքացիների ընդունելության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 32-36.8-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քաղաքացիների ընդունելության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 32-36.8-Մ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քաղաքացիների ընդունելության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 32-36.8-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13Ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 07-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան 13Ա):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան 13Ա):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 150 799 ( հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը)
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139117
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
հոդվածներ՝ 2, 3, 5, 8, 10-12, 21, 23, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121540
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf