«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ մրցույթի հիման վրա նշանակումներ կատարվում են միայն գլխավոր եւ առաջատար խմբի, այն է հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչների եւ քննիչների պաշտոններում:
Մրցութային հանձնաժողովը, համաձայն նույն օրենքի 8-րդ հոդվածի 14-րդ կետի, կազմավորում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը, իսկ դրա աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան-գիտնականներ են, իսկ 4-ը` պետական ծառայողներ:
Մրցութային հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որին հանձնաժողովի անդամների թվից նշանակում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը:
Հատուկ քննչական ծառայության գլխավոր եւ առաջատար խմբի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հատուկ քննչական ծառայության պետը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
Թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելու մասին տրվում է հայտարարություն մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով: Մրցույթի հայտարարության ձեւը հաստատում է հատուկ քննչական ծառայության պետը:
Թափուր պաշտոնների համալրման համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Ծառայության աշխատակազմի անձնակազմի բաժինը (այսուհետ՝ անձնակազմի բաժին):
1) համապատասխան մարմնի և թափուր պաշտոնի անվանումը.
2) քննիչների թափուր պաշտոնններում ընդգրկվելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
3) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը.
4) մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը.
5) մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները նախապատրաստական աշխատանքներն իրականացնող անձնակազմի բաժնի համապատասխան աշխատակցին ներկայացնում են պահանջվող փաստաթղթերը:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
Անձնակազմի բաժնի համապատասխան աշխատակիցը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ կազմում է փաստաթղթերի փաթեթ և ներկայացնում Ծառայության պետին:
Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:
1) դիմում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին.
2) անձը հաստատող փաստաթուղթ և պատճենը.
3) հավակնորդի բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ և պատճենը.
4) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը կամ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավատող փաստաթուղթ (եթե հավակնորդը արական սեռի է).
6) քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մաuին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ.
7) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
Քաղաքացին փաստաթղթերն անձամբ ներկայացնում է նախապատրաստական աշխատանքներն իրականացնող անձնակազմի բաժնի համապատասխան աշխատակցին:
Հարցազրույցը հայտատուի մասնագիտական պատրաստվածության, գործնական ունակությունների և բարոյական հատկանիշների ստուգումն է, որը կատարվում է այդ նպատակով կազմված հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով:
Հարցաշարում զետեղված առաջադրանքները բովանդակում են առարկայական հարցադրումներ` ստորև թվարկված բնագավառներից`
1) Հայաստանի Հանրապետության Uահմանադրություն,
2) Հայաստանի Հանրապետության օրենքը՝ «Հատուկ քննչական ծառայության մասին»,
3) Հայաստանի հանրապետության քրեական օրենսգիրք,
4) Քրեական դատավարության օրենսգիրք,
5) Քրեագիտություն քրեաբանություն,
6) Կարող է ներառել նաև քաղաքացիական, քաղաքացիադատավարական, քրեակատարողական և այլ լիազորություններից բխող օրենսդրություն: