Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչներ
ԱՐՇԱԼՈՒՅՍ ԿԱՌԼԵՆԻ ՄԻՆԱՍՅԱՆ
Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Ծնվել է 1970թ. օգոստոսի 22-ին Երևան քաղաքում:

1992թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1993թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտում որպես մեթոդական կաբինետի վարիչ:

1993-2008թթ. աշխատել է ՀՀ դատախազության համակարգում՝ զբաղեցնելով Կոտայքի միջշրջանային դատախազության քննիչի, Կոտայքի մարզի դատախազության ավագ քննիչի, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ քննիչի, Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչի, ապա Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնները:

2008 թվականից աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես հատկապես կարևոր գործերի քննիչ, իսկ 2013թ. դեկտեմբերի 20-ից` որպես հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2015 թվականի մարտի 17-ի հրամանով նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնում:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է (2009թ.):

Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով, բազմիցս խրախուսվել է:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2013թ. նոյեմբերի 28-ի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի արտահերթ կոչում, ՀՀ նախագահի` 2018թ. նոյեմբերի 30-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:  

Ամուսնացած է, ունի երեք երեխա: