2018-01-24
Ամփոփելով 2017թ.-ին Ծառայության կողմից կատարված աշխատանքներն ու հիմնական ձեռքբերումները` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ընդգծել է. «2017 թվականը Հատուկ քննչական ծառայության համար առանձնահատուկ տարի էր. այն նշանավորվեց կառույցի կազմավորման 10-ամյա հոբելյանով, որը մեզ հնարավորություն ընձեռեց վերաիմաստավորել Ծառայության գործառութային առաքելությունը, արժևորել նախորդ տարիների նշանակալի ձեռքբերումները` միաժամանակ օբյեկտիվորեն վեր հանելով աշխատանքի ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները»: