Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Զննել արխիվը
Զննել արխիվը
2015-09-09
2015 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել քաղաքացի Համազասպ Հ.-ն:
2015-09-09
Քաղաքացի Վարդան Դ.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետին տեղեկացրել է, որ իր ծանոթը գտնվում է կալանքի տակ և վերջինիս պայմանական ազատազրկման դատապարտելու հարցում օգնելու համար քննչական բաժնի պետին տվել է 6 հազ. ԱՄՆ դոլար գումար, սակայն վերջինս չի կատարել իր խոստումը և յուրացրել է գումարը:
2015-09-08
Քաղաքացի Անդրանիկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ինքը վիճաբանության է բռնվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, որից հետո խուլիգանություն կատարելու կասկածանքով հիշյալ բժշկական կենտրոնից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
2015-09-08
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015թ. փետրվարի 21-ին՝ ժամը 02:50-ից 02:55-ն ընկած ժամանակահատվածում, Հասմիկ Օ.-ն գիշերային ակումբում տեղի ունեցած խմբակային վիճաբանության և ծեծկռտուքի մասին մի քանի անգամ ահազանգել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին:
2015-09-07
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտաշես Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 17-ին ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի պետի տեղակալը և նույն բաժնի օպերլիազորը խոշտանգել են իրեն` բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:
2015-09-04
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի բաժնի Մեղրիի բաժանմունքի մաքսային տեսուչ Արթուր Ղազարյանը 2015թ. մարտի 13-ին` ժամը 00:10-ի սահմաններում, ընկերոջ որդու ծննդյան արարողության ավարտից հետո, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր անձնական օգտագործման «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենայով ուղևորներ` Ռազմիկ Ա.-ի, Ստյոպա Ն.-ի և Սերոբ Ն.-ի հետ միասին ընթացել է դեպի Երևան:
2015-09-03
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հաղորդումից պարզվել է, որ անցկացված ծառայողական քննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Տիգրան Խ.-ն իր կատարմանը հանձնված 359 կատարողական թերթերով օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարողական վարույթներ չի հարուցել և կատարողական գործողություններ չի կատարել:
2015-09-03
2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խ.-ին, և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: