Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Պարզաբանում
2021-05-24

 

Նախօրեին լրատվամիջոցներով տարածվել է Անի Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը, որով վերջինս հայտնել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարագրում նշված տվյալներով` նրա դուստրը` Սիլիվիա Խաչատրյանը, սկսել է աշխատել 2020 թվականից, մինչդեռ, ըստ Ա. Կարապետյանի «ունեցած տեղեկությունների», հայտարարագրում իբր բացակայում է Սասուն Խաչատրյանի դստեր` մինչև 2020 թվականը Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի անդամ-կազմակերպությունում աշխատելու փաստը:

Այս առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հատուկ քննչական ծառայության պետի դուստրը նշված կազմակերպությունում չի աշխատել, այլ ընդամենը հաճախել է պրակտիկայի, որի դիմաց որևէ վարձատրություն չի ստացել: Ավելին` հետաքրքված անձինք անհրաժեշտության դեպքում կարող են դիմել հիշյալ կազմակերպություն և այդ մասին ստանալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն, իսկ վերը նշված ֆեյսբուքյան օգտատիրոջը և լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով` չստուգված տեղեկություններ տարածելուց: