Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Քրեական գործով հիմնավորվել է, որ ԱԱԾ աշխատակիցն առանց համապատասխան ցուցման և իրավաչափ հիմքի առկայության կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից. պարզաբանում
2021-03-18

Հաշվի առնելով փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնած տեղեկատվությունը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից Սերոբ Հարությունյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ունի արդարացվածի կարգավիճակ, ինչպես նաև քրեական գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունն ու վարույթն իրականացնող մարմնին ուղղված հարցումները, անհրաժեշտ ենք համարում նախաքննության տվյալ փուլում առավել մանրամասն ներկայացնել քրեական գործի որոշ հանգամանքներ:

Այսպես, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և որպես դրա հետևանք այդ տեղեկությունն այլ անձի կողմից ապօրինի տարածելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխանբաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Սերոբ Հարությունյանը 2020 թվականի հունվարի 9-ին ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից` առանց համապատասխան ցուցման և իրավաչափ հիմքի առկայության, ստուգել և ստացել է Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, այսինքն` կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործությունը հիմնավորելու համար բացի արարքից անհրաժեշտ է հիմնավորել, որ պաշտոնատար անձն ունեցել է որևէ շահագրգռվածություն, ինչպես նաև պետք է հիմնավորել, որ հանրորեն վտանգավոր հետևանքը վրա է հասել պաշտոնատար անձի արարքի հետևանքով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիմնավոր կասկածից վեր բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Ս. Հարությունյանի կողմից վերը նկարագրված գործողությունը շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով կատարված լինելու վերաբերյալ: Բացի այդ, տվյալներ ձեռք չեն բերվել, որ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ համացանցում տարածված տեղեկատվության ստացման աղբյուրը եղել է հենց Ս. Հարությունյանը, այսինքն` չի հաստատվել, որ վերջինիս կողմից ստացված` անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկատվությունը պահվել, որևէ կերպ օգտագործվել կամ տարածվել է նրա կողմից կամ նրա գործողությունների կամ անգործության հետևանքով:

Նկատի ունենալով, որ չի հաստատվել Ս. Հարությունյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի պարտադիր հատկանիշների` սուբյեկտիվ կողմի և արարքի ու հետևանքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, 2021 թվականի մարտի 10-ին որոշում է կայացվել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին` հիշյալ ծառայողին վերագրվող ոչ իրավաչափ գործողությունները քննարկման առարկա դարձնելու համար: