Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի կողմից կաշառք ստանալու և կեղծիք կատարելու դեպքով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Սիմոնյանը իր վարույթում քննվող քրեական գործով նախաքննությունն իրականացնելիս
2015-07-21

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Սիմոնյանը իր վարույթում քննվող քրեական գործով  նախաքննությունն իրականացնելիս, կասկածյալներ Կարապետ Մարտիրոսյանի և Ռոբերտ Մակինյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, նրանց չկալանավորելու, այլ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու համար վերջիններիս ընկերոջ հայր՝ Պետրոս Սարգսյանից ընդունել է նրանց ծնողներից՝ Սամվել Մակինյանի և Մերուժան Պասիլյանի կողմից կաշառք տալու առաջարկը: Վերջիններս խմբով, ընդհանուր միասնական դիտավորությամբ, համաձայնեցնելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները` կաշառքի առարկա հանդիսացող գումարը հայթայթելուց հետո, Արմեն Սիմոնյանը 2014թ. ապրիլի 29-ին իր աշխատասենյակում Սամվել Մակինյանից ստացել է 180 հազ. ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Արմեն Սիմոնյանն անձնական այլ դրդումներով, իր վարույթում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնական փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, ջնջման միջոցով գրառումներում կատարել փոփոխություններ, կազմել է կեղծ փաստաթղթեր և կցել քրեական գործին:

Նախաքննության ընթացքում հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել, իսկ  Պետրոս Սարգսյանին, Սամվել Մակինյանին և Մերուժան Պասիլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում Արմեն Սիմոնյանի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Սիմոնյանի կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: