Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Վերապատրաստման դասընթացներ` Հատուկ քննչական ծառայության քննչական կորպուսի համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, մի շարք ուսուցողական, վերապատրաստման դասընթացներ է անցկացրել ծառայության քննչական կորպուսի ներկայացուցիչների համար:
2015-07-10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, մի շարք ուսուցողական, վերապատրաստման դասընթացներ է անցկացրել ծառայության քննչական կորպուսի ներկայացուցիչների համար:

Մասնավորապես՝ հիշյալ կենտրոնի ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Վահե Գրիգորյանի կողմից դասընթացներից մեկի ժամանակ ներկայացվել են  դատաձեռագրաբանական փորձաքննության առարկան, խնդիրները, օբյեկտները, փորձաքննությամբ լուծվող հարցերի շրջանակը, ինչպես նաև ձեռագրով և ստորագրությամբ անձի նույնացման հիմնահարցերը:

Վահե Գրիգորյանը ներկայացրել է համեմատական հետազոտության ընթացքում օգտագործվող փորձառական, ազատ և ազատ-պայմանական նմուշների  հասկացությունը, տվել ուղղություններ դրանց ձեռքբերման աղբյուրների վերաբերյալ: Հատկանշական է նշել, որ դասընթացի ընթացքում ներկայացվել են նաև ընդօրինակմամբ և նմանեցմամբ կատարված ստորագրությունների, մտացածին և ինքնակեղծմամբ կատարված ստորագրությունների, ինչպես նաև յուրահատուկ և սակավ գրաֆիկական նյութ ունեցող ձեռագրաբանական օբյեկտների մեթոդիկաները:

Կազմակերպված դասընթացի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ձեռագրաբանական օբյեկտների դիագնոստիկայի ու լուսապատճեններով ձեռագրաբանական փորձաքննությունների նշանակման-կատարման առանձնահատկություններին:

Մեկ այլ դասախոսության ընթացքում Վահե Գրիգորյանը ներկայացրել է դատափաստաթղթաբանական փորձաքննության առարկան, խնդիրները, օբյեկտները, փորձաքննությամբ լուծվող հարցերի շրջանակը:

Ներկայացվել են նաև փոփոխված բովանդակությամբ գրառումների սկզբնական բովանդակության վերականգնման, կնիքների և դրոշմակնիքների հետազոտության, մեքենագիր և տպագիր տեքստերի, պոլիգրաֆիական արտադրանքի, պատառոտված և այրված, խամրած փաստաթղթերի, դրամանիշերի, արժեթղթերի և հատուկ պաշտպանություն ունեցող այլ փաստաթղթերի հետազոտության մեթոդիկաները:

Առավել մանրամասն խոսվել է հատկապես փաստաթղթի ռեկվիզիտների կատարման հաջորդականության և ձեռագիր գրառումների ու ստորագրությունների կատարման վաղեմության որոշման հիմնահարցերի մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցելով, շարունակում է իրականացնել այս նախաձեռնությունը: Վերապատրաստման հետագա դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրենք հաջորդիվ: