Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Կալանավորը հայտնել է, որ քննիչը նախաքննության փուլում պաշտոնեական կեղծիք է կատարել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սիմոն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից սպանություն կատարելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո պարզել է
2015-06-30

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սիմոն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից սպանություն կատարելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո պարզել է, որ քննիչը կազմել է վկային կասկածյալի իրավունքները պարզաբանելու մասին արձանագրություն, սակայն վերջինս իրեն կասկածյալի իրավունքները չի պարզաբանել, նման արձանագրություն չի ներկայացրել, և ինքը նման արձանագրության տակ չի ստորագրել:

Բացի այդ, իրեն որպես վկա հարցաքննելու ընթացքում քննիչին հայտնել է փաստաբանի մասնակցությամբ հարցաքննվելու ցանկության մասին, սակայն երբ սկսվել է հարցաքննությունը, քննիչն ու քննչական բաժնի մեկ այլ աշխատակից դադարեցրել են տեսաձայնագրառումը և իրեն համոզել են հրաժարվել փաստաբանի մասնակցությամբ հարցաքննվելուց:

Սիմոն Մ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: