Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Խոչոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային ավագ տեսուչը կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչ Արմեն Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել:
2015-06-12

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչ Արմեն Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի  311-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել:

Հարկային ավագ տեսուչ Արմեն Պ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա  2014-2015 թվականների ընթացքում հայտնաբերել է Լոռու մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների, սակայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող, չհաշվառված կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական, ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում գանձել տուգանք, վարչական պատասխանատվության չենթարկելու, վերոհիշյալ փաստերը չարձանագրելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու, ինչպես նաև «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների  համաձայն՝ օժտված լինելով տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ստուգումներ իրականացնելու լիազորությամբ, վերջիններիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության համար՝ այն է ստուգումներ չիրականացնելու, առանց գրանցման աշխատող անձանց չհայտնաբերելու և չգրանցելու, վարչական պատասխանատվության չենթարկելու պայմանով, կաշառք ստանալու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Լոռու մարզի տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ի հետ՝ խմբով անօրինական, ինչպես նաև օրինական տնտեսական գործունեություն ծավալող բազմաթիվ քաղաքացիներից պահանջել և ստացել են խոշոր չափերով կաշառք:

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ Արմեն Պ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործով խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել նաև  հիշյալ մարզի հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին, և վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: