Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Քաղաքացիները հայտնել են, որ ոստիկանները իրենց ապօրինի պահել են բաժնում, ստիպել իրականությանը չհամապատասխանող բացատրություններ տալ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական կործով վկա Արմենուհի Պ.-ն և կասկածյալ Լամարա Ա.-ն հարցաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 333րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար նախազգուշացվելուց հետո հայտնել են
2015-06-02

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական կործով վկա Արմենուհի Պ.-ն և կասկածյալ Լամարա Ա.-ն հարցաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար նախազգուշացվելուց հետո հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցները 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը՝ ժամը 03:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց պահել են ոստիկանության հիշյալ բաժնի շենքում, որի ընթացքում սպառնալիքների ազդեցությամբ ստիպել են գրել իրականությանը չհամապատասխանող բացատրություններ, իսկ Լամարա Ա.-ն նաև սուտ հաղորդում է տվել այն մասին, որ Արմենուհի Պ.-ի նորածին երեխային 1000 ԱՄՆ դոլարով վաճառել են քաղաքացի Կամո Կ.-ին:

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: