Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Զննել արխիվը
Զննել արխիվը
2010-06-07
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից երկու տարի շարունակ՝ 2007-2008թթ. կատարված առանձնապես խոշոր չափերի մաքսանենգության դեպք: Մեղադրանք է առաջադրվել 12 անձի: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ կազմակերպված խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:
2010-06-03
Հատուկ քննչական ծառայության վարույթում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հունիսի 3-ին որոշումներ են կայացվել խուլիգանության կասկածանքով ձերբակալված Վ.Թադեւոսյանին եւ Ռ.Այվազյանին առանց մեղադրանք առաջադրելու արգելանքից ազատելու վերաբերյալ: Նույն օրը նրանք ազատ են արձակվել:
2010-05-20
Նշանակվել է Գագիկ Ղազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննական մարմնի թույլտվությամբ 2010թ. մայիսի 19-ին կատարված դիահերձմանը ներկա են գտնվել ինչպես Գագիկ Ղազարյանի հարազատները, այնպես էլ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության միության» ՀԿ փորձագետ Միքայել Բաղդասարյանը:
2010-05-14
Նախաքննական մարմինն ստացել է Վ.Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության պատասխանը:
2010-05-06
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մայիսի 5-ին հարցաքննվել են ոստիկանության բաժին կանչված Նորայր Չիլյանի եւ Արայիկ Առաքելյանի հարազատները: Վերջիններս հերքել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հնչեցրած հայտարարությունները Նորայր Չիլյանին եւ Արայիկ Առաքելյանին ոստիկանների նախաձեռնությամբ Հայաստանից հեռացնելու, ոստիկանության բաժնում Ն.Չիլյանի նկատմամբ կիրառված բռնությունների մասին՝ դրանք որակելով բացահայտ սուտ:
2010-05-05
ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ստուգվում են նաեւ գողություն կատարելու կասկածանքով Վ.Խալաֆյանի հետ բերման ենթարկված, հետագայում կալանավորված Ա.Իսպիրյանի, Շ.Մարկոսյանի եւ Դ.Գյուլումյանի նկատմամբ Չարենցավանի ոստիկանության բաժնում 13.04.10թ. բռնություններ կիրառված լինելու մասին մամուլի հրապարակումների իսկությունը:
2010-04-29
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 29-ին ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկաններ` ոստիկանության ավագ Եղիա Հովհաննիսյանը և ոստիկանության սերժանտ Վահե Նազարյանը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու փորձ կատարելու կասկածանքով:
2010-04-29
ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ապրիլի 29-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին: