Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Զննել արխիվը
Զննել արխիվը
2011-01-14
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր Ա.Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և սուտ մատնության համար:
2011-01-11
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Արագածոտն մարզի Ճարճակիս համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա երեք անձի առաջադրվել է մեղադրանք՝ քվեարկության արդյունքները կեղծելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար:
2011-01-11
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Հովհաննիսյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ:
2010-12-15
«Ծեծը», ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն, դասվում է այն հանցագործությունների շարքին, որոնց վերաբերյալ «գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա»: Մամուլի կողմից դիտարկվող քրեական գործով ՀՔԾ-ն բողոք չի ստացել:
2010-09-24
Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Հակոբյանը: Նա կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ:
2010-09-10
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչ Ա.Բակունցը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
2010-09-07
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ա.Ղուկասյանը: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
2010-08-19
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի կաշառք ստանալու դեպքի առթիվ: