Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Զննել արխիվը
Զննել արխիվը
2011-04-21
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2011-04-19
2011 թվականի ապրիլի 19-ին Արտավազդ Հենրիկի Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել և հայտարարվել է հետախուզում:
2011-04-18
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հատուկ բաժնի մաքսային տեսուչ Վահագն Ղրմաջյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 268-րդ¸ 34-268-րդ և¸ 34-266-րդ հոդվածներով մեղադրանք է առաջադրվել
2011-04-08
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու և այլ արհեստական ապացույցներ ստեղծելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկական գիտագործնական կենտրոնի Սիսիանի բաժանմունքի փորձագետ Սարգիս Հայրապետյանին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերով` Կամո Հայրապետյանին` ապօրինի ձեռքբերված ինքնաձիգով քաղ. Ա.Խ-ին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք պատճառելու համար:
2011-04-02
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջև տեղի ունեցած վիճաբանության և քաղ. Ա.Խ-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2011-04-01
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Սամվելի Հակոբյանին ՀՀ քր. օր-ի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել
2011-03-25
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2010թ. մայիսի 12-ին` ժամը 22 անց 30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 17-րդ և 19-րդ շենքերի մոտ Վռամ Բաղդասարյանի կողմից ապօրինի կերպով կրվող հրազենի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու և նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2011-03-25
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2011թ. հունվարի 10-ին հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308 –րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին, և նրա նկատմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում: