Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Զննել արխիվը
Զննել արխիվը
2011-12-29
«Առավոտ» օրաթերթի 2011թ. դեկտեմբերի 28-ի համարում հրապարակված «Զոհերի հարազատները վիրավորված են ՀՔԾ հաղորդումից» հոդվածում տպագրվել է 2008թ. մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի «հայր» Ռոբերտ Բաղդասարյանի խոսքերը:
2011-12-23
2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախաքննական մարմինը պատրաստել է տեղեկատվական հաղորդում՝ նախաքննության կատարած աշխատանքների, արդյունքների եւ խնդիրների վերաբերյալ:
2011-12-19
2011թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում լրացուցիչ հարցաքննվել է տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը ստորեւ հրապարակում ենք նրա հարցաքննության արձանագրությունն ամբողջությամբ։
2011-12-13
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ 2011թ. դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապացությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը
2011-12-09
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ստուգման արդյունքների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզային քննչական բաժնի պետի՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ
2011-11-23
«Lurer.com» ինտերնետային կայքէջում, ապա` «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի 2011թ. նոյեմբերի 23-ի համարում տպագրված «Ով է մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավարը» հոդվածում հրապարակված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
2011-11-18
Նախաքննության շահերից ելնելով՝ հավելյալ տեղեկատվություններ չեն հրապարակվում
2011-11-18
ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը 2011թ. նոյեմբերի 16-ին անձնական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության պետի պաշտոնում