Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Զննել արխիվը
Զննել արխիվը
2013-07-15
2013թ. հուլիսի 12-ին Հատուկ քննչական ծառայությունում ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խարդախությամբ քաղաքացի Սոֆա Մարտիրոսյանից խոշոր չափերի` 5.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ:
2013-07-13
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 12-ին բավարարել է Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի միջնորդությունը և կալանավորել Տիգրան Վիրաբյանին` երկու ամիս ժամկետով:
2013-07-10
ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով
2013-07-06
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով ամբաստանյալներ Արտաշես Բաղումյանը և Ալբերտ Հակոբյանը 2013 թ. մայիսի 4-ի դատական նիստի ժամանակ հայտարարել են նույն գործով նախաքննություն իրականացրած քննիչի կողմից` Արտաշես Բաղումյանից 2000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից Ալբերտ Բաղումյանից բռնության գործադրմամբ, սպառնալիքներով և խոշտանգմամբ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելու վերաբերյալ:
2013-07-05
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Սոս Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2013-07-04
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 27.06.2013 թվականին վարույթ է ընդունվել, նույն օրը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 34-268 հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող Գումարտակի ոստիկանի մոտից թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ:
2013-06-28
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի 2013 թվականի հունիսի 27-ի հրամանով
2013-06-26
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: