Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Զննել արխիվը
Զննել արխիվը
2013-07-26
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից Արտաշատի քաղաքապետարանում` Արտաշատի քաղաքային լճի և դրա շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների համար ՀՀ կառավարության 29.03.2012թ. թիվ 362-Ն որոշմամբ հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման, ինչպես նաև ՀՀ Արարատի մարզպետարանում իրականացված` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների համար 2011-2013 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեներով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից միջոցների հատկացման և ծախսման ճշտության ընտրանքային ստուգման ու կապիտալ ծախսերի, մասնավորապես` շենքերի և շինությունների շինարարության և կապիտալ վերանորոգման իրականացման նպատակով
2013-07-25
2013 թվականի հուլսի 23-ին ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանը:
2013-07-24
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից Արարատի մարզպետարանում և Արտաշատի քաղաքապետարանում իրականացված ստուգումների արդյունքներով` Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր` ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին Արտաշատի քաղաքային լճի և դրա շրջակա տարածքի բարեկարգման, առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների,
2013-07-24
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա. Պետրոսյանը 2012թ. հուլիսի 12-ի հերթական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործով մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Վ. Միլիտոնյանի կողմից ներկայացված մեղադրական ճառի, պատժի և պատժաչափի վերաբերյալ կատարված միջնորդության հետ կապված նրա հասցեին տվել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, որը զուգորդվել է մեղադրողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` Ա. Պետրոսյանը ջրով լի պոլիմերային շշով հարվածել է Վ. Միլիտոնյանի գլխին:
2013-07-24
ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով 24.07.2013 թվականին Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներ Արմեն Նադիրյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ Լևոն Մելքոնյանը, Դավիթ Վեքիլյանը, Գորիկ Հովակիմյանը, հատկապես կարևոր գործերի քննիչներ Արամ Գրիգորյանը և Արշալույս Մինասյանը հանցավորության դեմ պայքարի գործում Հայաստանի Հանրապետության դատախազական մարմինների հետ սերտ համագործակցություն ապահովելու համար պարգևատրվել են «ՀՀ Գլխավոր դատախազության 95 տարի» հոբելյանական մեդալով:
2013-07-23
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական գործով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար կալանավորվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանը:
2013-07-17
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական գործով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանը:
2013-07-15
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Բակուր Ավետիկյանն իր ծառայողական պարտականությունները կատարելիս տեսել է, որ քաղ. Հ.Մ-ն թիթեղով ծածկված ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով: