Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Զննել արխիվը
Զննել արխիվը
2013-08-08
2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ Լոռու մարզի դատախազությունից քաղաքացիների ընդունելության վերաբերյալ կազմված արձանագրությունը՝ համաձայն որի սթ. հուլիսի 22-ին Լոռու մարզի դատախազությունում ընդունելության ժամանակ Լոռու մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված մեղադրյալ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության Վանաձոր մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ Կամո Աֆիցերյանի կինը՝ Լիանա Խառատյանը, և վերջինիս հայր Վլադիմիր Խառատյանը հայտարարել են, որ Կամո Աֆիցերյանին առաջադրված մեղադրանքը նույնը թողնելու և չխստացնելու պատրվակով «քննչականին տեսնելու» համար պաշտպան Կարեն Թումանյանն իրենցից պահանջել և ստացել է 3000 ԱՄՆ դոլար:
2013-08-07
Հատուկ քննչական ծառայության քննիչն անչափահաս Հ.Ղ.-ի բռնաբարության դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունել է վարույթ:
2013-08-06
2013 թվականի օգոստոսի 5-ին` ժամը 04.20-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Հրայր Քալաշյանը հափշտակություն կատարելու շուրջ, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արտակ Բաղդասարյանի հետ, նախապես իրենց հետ վերցնելով դիմակավորված գողություն կատարելու համար հարմարեցված սպորտային գլխարկներ, մուրճ և այլ առարկաներ, գնացել են Գյումրի քաղաքի Խաղաղության օղակ 8 հասցեում գտնվող «Ռուբին» ոսկերչական սրահ:
2013-08-05
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի նախկին քննիչ Ս. Պ.-ն իր վարույթում, ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննվող քրեական գարծի նախաքննության ընթացքում, իր պաշտոնեական դիրքը շահադիտական դրդումներով օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
2013-08-01
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Բակուր Ավետիկյանի կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2013-07-31
2013 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, օգտվելով մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի 4/2 շենքի 32 բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, սակայն բնակարանում գտնվող տանտիրուհի Ե.Մ.-ն բռնել է վերջինիս և քաշքշուկի ընթացքում պատռել Գ.Ա.-ի շապիկը և պատճառել քերծվածքներ: Հանցագործություն կատարող անձին բռնելու ընթացքում տուժողի կիրառած ակտիվ գործողությունների արդյունքում Գ.Ա.-ն չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:
2013-07-30
2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 12-ին Տ. Աղաջանյանը թմրանյութ փոխադրելու կասկածանքով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից անձնական խուզարկության էր ենթարկվել: Վերջինիցս հայտնաբերվել և առգրավվել էին բջջային հեռախոսներ և լիցքավորիչներ: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
2013-07-29
2013 թվականի հուլիսի 22-ին` ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Մելքոնյանն իր վարած «Մերսեդես-Բենց Ե-240» մակնիշի, 38 ՕՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 1942թ. ծնված, հետիոտն Արտաշ Գասպարյանին: