Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Զննել արխիվը
Զննել արխիվը
2013-09-03
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արմավիր քաղաքի բնակիչ Ռազմիկ Խաչատրյանի կողմից 2013 թվականի մայիսի 22-ին Արմավիր քաղաքում գտնվող «Ցեզար» գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
2013-09-02
Այսօր կայացավ Հատուկ քննչական ծառայության ընդլայնված օպերատիվ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2013 թվականի անցած 8 ամիսներին ծառայության կողմից կատարված աշխատանքներին: Խորհրդակցությունը սկսվեց նորանշանակ քննիչների երդման արարողությամբ:
2013-08-30
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի երկու թափուր հաստիքի համար: 2013 թվականի օգոստոսի 28-ին կայացավ բաց մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արման Թամրազյանը և առաջին դասի խորհրդական Էդգար Պողոսյանը:
2013-08-30
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը տարբեր անձանց անվամբ հիմնադրած, սակայն փաստացի իր կողմից կառավարվող գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու` ներդրումներ կատարելու և ստացված եկամուտներից մասնաբաժին տալու պատրվակով, չարաշահելով բազմաթիվ քաղաքացիների վստահությունը, 2010-2012թթ. ժամանակահատվածում նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ և խաբեությամբ հափշտակել է:
2013-08-29
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը` 2013 թվականի օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքում վերջինիս կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
2013-08-29
Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների և նույն դատախազության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
2013-08-28
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Ս.Հ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վերջինիս ծանոթ, ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Հովիկ Հովհաննիսյանը 1998-ի փետրվարին Ս.Հ.-ին փոխառությամբ տվել է 5000 ԱՄՆ դոլար` 6 ամսիս ժամկետով, ամսական 10 տոկոս տոկոսադրույքով, իսկ որպես գումարը վերադարձնելու երաշխիք` ձևական առքուվաճառքի պայմանագրով Ս.Հ.-ին պատկանող Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող բնակարանը գրանցել է կնոջ անունով:
2013-08-27
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ www.investigatory.am կայքի անգլերեն և ռուսերեն տարբերակներն այսուհետ գործարկվել և հասանելի են: Մեր ծառայության աշխատանքներին հետևել ցանկացող Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային կառույցները, օտարալեզու պարբերականների, կայքերի պատասխանատու-խմբագիրները, դիվանագիտական և այլ հետաքրքրված կառույցների ներկայացուցիչներն այսուհետ կարող են ծանոթանալ կայքէջի եռալեզու բովանդակությանը: