Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Զննել արխիվը
Զննել արխիվը
2013-10-01
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Բաբկեն Մկրտչյանի նկատմամբ և վերջինիս հանցակից` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Մանվել Արշակյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:
2013-09-28
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Դ. Զ.-ի, քաղաքացիներ Մելանյա Ս.-ի և Սասուն Մ.-ի դիմումների հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Դ. Զ.-ն իր դիմումներում նշել է, որ դատախազությունում աշխատած ժամանակաշրջանում` 2012 թվականի հունվարին, Կոտայքի մարզի դատախազի տեղակալի միջնորդությամբ վերջինիս բարեկամուհուց վերցրել է 5000 ԱՄՆ դոլար` ամսական 10 տոկոս տոկոսադրույքով: Հետագայում այդ գումարի տոկոսները վճարելու համար պարտքով այլ անձանցից ևս գումարներ է վերցրել ու ընկել է ծանր կացության մեջ:
2013-09-27
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Արմեն Նադիրյանը մասնակցել է Ստրասբուրգում տեղի ունեցած` իրավիճակի գնահատման տարածաշրջանային կոնֆերանսին: Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ կազմակերպած «Իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների հետաքննություն» թեմայով կոնֆերանսին մասնակցել են հինգ երկիր` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան:
2013-09-26
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով` պաշտոնական փաստաթղթեր է կեղծել և առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում է կատարել:
2013-09-25
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ՔՕ 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գեղամ Անդրեասյանը 2013թ. հունիսի 25-ին` ժամը 13 անց 40-ի սահմաններում, օգտվելով Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկի դուռը բաց լինելու հանգամանքից, նշված բնակարանի բնակիչներին պատկանող գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը
2013-09-24
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին և 38-375-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վահան Հովհաննիսյանը, 2013թ. մայիսից հունիսն ընկած ժամանակահատվածում իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ ձեռք բերելով այն մասին, որ Արմեն Ա.-ի (վերջինս որպես սպա ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում) արարքում բացակայում է հանցակազմը
2013-09-23
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների` ոսկերչական խանութից առանձնապես խոշոր չափերի գողության փորձ կատարելու դեպքի առիթով ՀՀ ՔՕ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2013-09-20
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հերքվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնի քննիչ Գ.Գ.-ի կողմից 2013 թվականի մայիսի 22-ին «Ցեզար» գիշերային ակումբում Ռազմիկ Խաչատրյանին ծեծի ենթարկելու հանգամանքը, և միաժամանակ հիմնավորվել է, որ Ռազմիկ Խաչատրյանը նույն քրեական գործի նախաքննության ընթացքում գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը