Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Այսօր Հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձն է
2013-11-28

Այսօր տեղի է ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր նիստ:
Բացման խոսքում Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վ. Գ. Շահինյանը շնորհավորեց Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: Նա իր ելույթում ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային, անաչառ քննչական կառույցը, որն ի զորու կլինի կատարել ամենաբարդ, բազմադրվագ` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը:

Վահրամ Շահինյանն ասաց. «Այսօր մեր որդեգրած որակների գուցե ավելի դժվար, ավելի պատասխանատու, ավելի խոչընդոտներով լի ճանապարհը պետք է անցնենք մեր շարքերում համալրվող երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական անհրաժեշտ հատկանիշներ ունեցող բանիմաց կադրերով: Մենք պետք է որպես սկզբունք` ընդունենք, որ Հատուկ քննչական ծառայության յուրաքանչյուր ծառայողի գերխնդիրն անկաշառ, անաչառ և սկզբունքային լինելն է, հանցագործությունների դեմ առավել արդյունավետ պայքարի կազմակերպումն ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների, օրինական շահերի պաշտպանությունը»:
Ելույթով հանդես եկավ նաև Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը, ով անդրադարձավ ծառայության կատարած աշխատանքների մասին:
Ա. Նադիրյանը, խոսելով Հատուկ քննչական ծառայության գործունեության արդյունավետության մասին, հատկապես նշեց. «Ծառայությունն իր գոյության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել է դառնալ ուղենշային քննչական մարմին` նախաքննություն իրականացնող մարմինների համակարգում: Դրա հետ մեկտեղ, ծառայությունն իր առջև նպատակ է դրել բարձրացնել իր գործունեության արդյունավետությունը, ապահովել ծառայության ծառայողի գործունեության կազմակերպաիրավական, սոցիալական բավարար երաշխիքները, քննչական աշխատանքներում ապահովել նախադեպային իրավունքի անմիջական կիրառումը, ինչպես նաև` տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապը»:
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանն էլ, իր հերթին, անդրադարձավ ծառայության ձեռքբերումներին և ապագա անելիքներին:
- Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` ծառայության առջև դրված խնդիրների պատշաճ իրագործումը հնարավոր կլինի ապահովել միայն բարեխիղճ ու հետևողական աշխատանքի, մասնագիտական գիտելիքների մշտական վերանայման և կատարելագործման, Մարդու իրավունքների Եվրոպական և ՀՀ վճռաբեկ դատարանների նախադեպային որոշումներին իրազեկվածության, գործնականում դրանց տեղին կիրառումն ապահովելու պայմաններում,- իր ելույթում ասաց Վ. Հովհաննիսյանը:
Ելույթներով հանդես եկան նաև Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչները: Վերջիններս, ի սրտե բարձր գնահատելով ծառայության ղեկավարների խստապահանջությունը, սակայն դրա հետ մեկտեղ` քննիչների նկատմամբ խիստ մտահոգ և աշխատանքի գնահատման անաչառ վերաբերմունքը, շնորհակալական խոսք հղեցին երկրի ղեկավարությանը իրենց նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին` իրենց ուսերին վերցնել ծառայության առջև դրված բարդ ու դժվարին խնդիրների լավագույնս կատարելու պատվավոր պարտականությունը:
Հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանին և ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Մուշեղ Բաբայանին:
Հատուկ քննչական ծառայության պետ Վ.Գ. Շահինյանը հանդիսավոր նիստի ժամանակ խրախուսեց Հատուկ քննչական ծառայության քննիչներին մեդալներով, շնորհակալագրերով և հուշանվերներով: