Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Քրեական գործի նախաքննությունը կատարող ոստիկանության քննիչին, նույն գործով մեղադրյալի պաշտպանին անհիմն ամբաստանելու և սուտ մատնություն կատարելու փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
2013-08-08

2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ Լոռու մարզի դատախազությունից քաղաքացիների ընդունելության վերաբերյալ կազմված արձանագրությունը՝ համաձայն որի սթ. հուլիսի 22-ին Լոռու մարզի դատախազությունում ընդունելության ժամանակ Լոռու մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված մեղադրյալ` «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության Վանաձոր մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ Կամո Աֆիցերյանի կինը՝ Լիանա Խառատյանը, և վերջինիս հայր Վլադիմիր Խառատյանը հայտարարել են, որ Կամո Աֆիցերյանին առաջադրված մեղադրանքը նույնը թողնելու և չխստացնելու պատրվակով «քննչականին տեսնելու» համար պաշտպան Կարեն Թումանյանն իրենցից պահանջել և ստացել է 3000 ԱՄՆ դոլար: Միաժամանակ հայտնել են, որ Կամո Աֆիցերյանին գրավով ազատ արձակելու պատրվակով «դատավորներին տեսնելու» համար պաշտպան Կարեն Թումանյանն իրենցից պահանջել է 2000 ԱՄՆ դոլար, սակայն պահանջած գումարը պաշտպանին չի տրամադրվել:
Լիանա և Վլադիմիր Խառատյանների կողմից նշված հաղորդումներն ստուգելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Լիանա և Վլադիմիր Խառատյանները, գիտակցելով իրենց տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքը, 2013թ-ի հուլիսի 22-ին՝ Լոռու մարզի դատախազությունում ընդունելության ժամանակ դիտավորությամբ հայտնել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ՝ Կամո Աֆիցերյանի պաշտպան՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Թումանյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի օգոստոսի 7-ին որոշում է կայացվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ.Թումանյանի, Լոռու մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով վարույթի հետ առնչություն ունեցող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Լիանա և Վլադիմիր Խառատյանների կողմից սուտ մատնություն կատարելու փաստով 2013 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնելու միջնորդությամբ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: