Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Ոստիկանության աշխատակիցների` ոսկերչական խանութից գողության փորձ կատարելու դեպքի առիթով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ
2013-08-06

2013 թվականի օգոստոսի 5-ին` ժամը 04.20-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Հրայր Քալաշյանը հափշտակություն կատարելու շուրջ, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արտակ Բաղդասարյանի հետ, նախապես իրենց հետ վերցնելով դիմակավորված գողություն կատարելու համար հարմարեցված սպորտային գլխարկներ, մուրճ և այլ առարկաներ, գնացել են Գյումրի քաղաքի Խաղաղության օղակ 8 հասցեում գտնվող «Ռուբին» ոսկերչական սրահ: Նրանք մուրճով կոտրել են սրահի մուտքի դռների ապակիները, փորձել են ներս մտնել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել` նկատելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության տարբերանշանով ավտոմեքենա, դիմել են փախուստի, սակայն բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից ու բերման ենթարկել ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին:
Փաստի առիթով 2013 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ ՔՕ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
Հրայր Քալաշյանը և Արտակ Բաղդասարյանը ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: