Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցը մեղադրվում է խուլիգանության եւ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար
2010-08-18

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակից Ա.Շահբազյանը : Նա մեղադրվում է բռնությամբ զուգորդված խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Շահբազյանին 17.08.10թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ եւ 316-րդ հոդվածի 1-ին մասերով : Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում :

Նախաքննությունը շարունակվում է , արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ :