Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Մահը վրա է հասել պատուհանից դուրս նետվելու հետեւանքով ստացած մարմնական վնասվածքների արդյունքում
2010-08-13

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է  2010 թվականի մայիսի 17-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի երկրորդ հարկի պատուհանից մեղադրյալ Գ.Ղազարյանի դուրս նետվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնում քննվող քրեական գործով 2010 թվականի մայիսի 16-ին Գ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար: Գ.Ղազարյանն ընդունել է առաջադրված մեղադրանքն ու տվել խոստովանական ցուցմունքներ:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար նախաքննական մարմինը 2010 թվականի մայիսի 17-ին միջնորդությամբ դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, դատարանի 2-րդ հարկում գտնվող թիվ 4 դահլիճում, դռնփակ նիստում  սկսվել է միջնորդության քննարկումը՝  դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը: Դատարանի նիստերի  դահլիճից հեռանալուց մի քանի րոպե անց մեղադրյալը բողոքել է, թե իբր որովայնի շրջանում ուժեղ ցավեր ունի, իսկ երբ ուղեկցող Գ.Խաչիկյանը մոտեցել եւ օգնություն է առաջարկել, Գ.Ղազարյանը բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակին, գցել գետնին եւ փորձել դատարանի դահլիճի պատուհանից ցատկելով` դիմել փախուստի: Գ.Խաչիկյանը հասցրել է  պատուհանից կախված վիճակում բռնել մեղադրյալի հագոստներից, սակայն վերջինս, կտրուկ շարժում անելով, շորերն ազատել է ուղեկցող ոստիկանի ձեռքերից եւ  ցատկել հատակին:

Պատուհանից նետվելու հետեւանքով  ստացած մարմնական վնասվածքներով Գ.Ղազարյանը «Շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ մայիսի 17-ի` լույս 18-ի գիշերը  մահացել է:

Նշանակվել է Գագիկ Ղազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, որին նախաքննական մարմնի թույլտվությամբ ներկա են գտնվել ինչպես Գագիկ Ղազարյանի հարազատները, այնպես էլ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության միության» ՀԿ փորձագետ Միքայել Բաղդասարյանը:

Փորձաքննությամբ Գ.Ղազարյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, եւ հիմնավորվել է, որ մահը վրա է հասել պատուհանից նետվելու հետեւանքով ստացած վնասվածքների արդյունքում: