Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Ամփոփվեցին 2010 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները
2010-07-23

2010 թվականի հուլիսի  23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հատուկ քննչական ծառայության՝ 2010 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները: Խորհրդակցությունը նախագահել է  ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը:

Ստորեւ կարող եք ծանոթանալ ՀՀ ՀՔԾ 2010 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքին:

 

Տեղեկանք
2010թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական  ծառայության
կատարած աշխատանքների մասին
 

2010թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 126 քրեական գործ, 37-ը  փոխանցվել է 2009 թվականից,  իսկ 89-ը  վարույթ է ընդունվել հաշվետու տարում:

Դիտարկվող ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 46 քրեական գործ՝ 86 անձի վերաբերյալ, որոնցից՝

- 16 քրեական գործը եղել է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ,
- 3-ը՝ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների,
- 11-ը՝  սեփականության դեմ ուղղված,
- 3-ը՝ կառավարման կարգի դեմ ուղղված,
- 1-ական՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների, արդարադատության եւ  տնտեսական գործունեության դեմ ուղղված,
- 2-ը՝ հասարակական անվտանգության դեմ ուղղված,
- 4-ական՝ հասարարական կարգի  եւ բնակչության առողջության դեմ ուղղված:

Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ  դատարան ուղարկված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել  31 անձի, որոնցից 27-ը՝ պաշտոնատար:

Այդ թվում՝ 

- 10 պաշտոնատար անձ մեղադրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված),
-  6-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդված),
- 7-ը՝ կաշառք ստանալու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված),
- 3-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված),
- 1-ը՝ տնտեսական գործունեության դեմ  հանցագործություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի  215–րդ հոդված):

Ավարտված քրեական գործերով պատճառված 39.722.500 դրամ վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 48,9 տոկոսը: Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու  ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 14 միջնորդագիր (անցյալ տարվա նույն ժամանակահատվածի՝ 6-ի փոխարեն):

Վարույթում քննված քրեական գործերից 41-ը եղել են կոռուպցիոն բնույթի, որոնք  ըստ գերատեսչությունների վերաբերել են՝

- ոստիկանության գործունեությանը՝ ---------------------- 11,
-  արդարադատության նախարարությանը՝ -------------- 11,  /ՔԿՀ՝ 6, ԴԱՀԿ՝ 5/,
- պետական եկամուտների կոմիտեին` ------------------- 9,
- ազգային անվտանգության ծառայությանը` ----------- 3,
- արտակարգ իրավիճակների նախարարությանը` ---- 2,
- բնապահպանության և պաշտպանության նախարարություններին,
- ՀՀ դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, «Արմենտել» ՓԲԸ-ին` -- 1-ական:

Դատի տրված 27 պաշտոնատար անձանցից եղել են՝

- ոստիկանության աշխատակիցներ՝------------------------------------ 13-ը,
- քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ՝ ----------- 5-ը,
- ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ` --- 3-ը,
- բնապահպանության նախարարության` ----------------------------- 2-ը,
- դատական ակտերի հարկադիր կատարման, արտակարգ իրավիճակների նախարարության, պետական եկամուների կոմիտեի, տեղական ինքնակառավարման մարմինների` --- 1-ական:                      


Ըստ  զբաղեցրած պաշտոնների՝

1. Ոտիկանության՝
- քրեական հետախուզության բաժինների օպերլիազորներ և ճանապարհային ոստիկանության տեսուչներ՝ ------- 4-ական,
-  հետաքննիչներ, ուղեկցող դասակի ոստիկաններ՝ ---------- 2-ական,
- քրեական հետախուզության բաժնի պետ` -------------------- 1:

2. Քրեակատարողական հիմնարկների՝
- քրեակատարողական հիմնարկ տեղամասի պետ` ---------- 1,
- մասնագետներ` ------------------------------------------------------ 4:

3. Բնապահպանության նախարարություն՝
- տեսչության պետ` --------------------------------------------------- 1,
- տեսչության պետի տեղակալ` ------------------------------------ 1:

4. Ազգային անվտանգության ծառայության ՝
քննիչ, բաժանմունքի պետ, օպերլիազոր` ------------------- 1-ական:

5. Պետական եկամուտների կոմիտեի տարածքային բաժնի պետ` -- 1:

6. Արտակարգ իրավիճակների նախախարության փրկարար  ծառայության ջոկի հրամանատար`---1:

7. Դատական ակտերի հարկադիր  կատարող` ------------- 1:

8. Համայնքի ղեկավար՝ գյուղապետ` ---------------------------------------- 1:

2010թ. առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է 277 դիմում, որոնցից 129-ը կցվել է քրեական գործերին, նյութերին, վարույթներին, 2-ով հարուցվել է քրեական գործ, 4-ով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, 92-ն ուղարկվել է այլ մարմիններ` ըստ ընդդատության, 30-ին տրվել է պարզաբանում, 13-ը թողնվել է անհետևանք /կրկնվելու և առարկայազուրկ լինելու պատճառով/, 7-ը գտնվում է ընթացքի մեջ:
Դիմումներ են ստացվել նաև ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ 7-ը, ՀՀ Ազգային ժողովից՝ 3-ը,  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից` 11-ը: Հսկողության վերցված հանձնարարականներին, քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներին տրվել են օրենքից բխող պարզաբանումներ ու պատասխաններ:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն