Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
2010-06-29

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է  ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի՝ հետաքննության գծով տեսուչ Վահե Մանուկյանը: Նա մեղադրվում է շորթմամբ կաշառք ստանալու մեջ:

Նախաքննությամբ մասնավորապես  պարզվել է, որ Վ.Մանուկյանը նյութեր է նախապատրաստել քաղաքացի Կ.Աբրահամյանի կողմից Գ.Հակոբյանին ծեծելու դեպքի առթիվ, որի ընթացքում վերջիններս միմյանց հետ հաշտվել են. հետեւապես, գործող օրենսդրության համաձայն,  նյութերով պետք է մերժվեր քրեական գործի հարուցումը: Սակայն Վ.Մանուկյանը Կ.Աբրահամյանից գումար շորթելու նպատակով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նրա նկատմամբ նախապատրաստվող նյութերով քրեական հետապնդում չիրականացնելու համար նրանից պահանջել է կաշառք` միաժամանակ սպառնալով, որ պահանջված գումարը չտալու դեպքում նրան կենթարկի քրեական պատասխանատվության:  Պայմանավորվածության համաձայն` Վ.Մանուկյանը  2010թ. հունիսի 21-ին` ժամը 19.00-ի սահմաններում, Վարդենիսի քաղաքապետարանի վարչական շենքի դիմաց հանդիպել է  Կ.Աբրահամյանին, նստել վերջինիս անձնական օգտագործման Վազ 21-06 մակնիշի ավտոմեքենան, որտեղ անձամբ նրանից ստացել է կաշառքը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: