Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Մեղադրվում է կեղծ ձևաթղթերով տեղեկանքներ պատրաստելու եւ իրացնելու համար
2010-06-25

Կեղծ ձևաթղթերով տեղեկանքներ պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ  Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով  կալանավորվել է  ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի աշխատակից Ս.Մկրտումյանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Մկրտումյանն իր ծանոթ, համակարգչային ծառայությունների մասնագետ Ս.Մելքոնյանի հետ իրացնելու նպատակով  2006-2009 թվականների ընթացքում տարբեր անձանց անուններով պատրաստել է կեղծ ձևաթղթերով կազմված  փաստաթղթեր և դրանք իրացրել տվյալ փաստաթղթերում նշված անձանց`  Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր երկրների դեսպանատներին ներկայացնելու եւ մուտքի արտոնագիր ստանալու համար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Մկրտումյանին  եւ Ս.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով : Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: