Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Կալանավորվել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահը
2010-06-21

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանավորվել են «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահը, տեղակալը եւ հաշվապահը:

ՀՀ կենտրոնական բանկից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանը միաժամանակ հանդիսացել է նաև «Արուսյակ» կոոպերատիվի գլխավոր հաշվապահը: 2003-2009 թվականների ընթացքում «Հայինկասացիա» ՓԲԸ-ից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, շուրջ 1 մլրդ դրամ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջոցով փոխանցել է «Արուսյակ» կոոպերատիվի հաշիվներին, որտեղից կանխիկացրել և յուրացրել է: Հափշտակությունը թաքցնելու նպատակով կատարելով կեղծիքներ` փոխանցված գումարներն հաշվապահորեն ձևակերպել է որպես «ԱԱՀ կանխավճարներ», այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների միջոցով (մասնավորապես հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշիվներ) ծախսագրել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ Ս.Սարգսյանին եւ նույն ընկերության հաշվապահ-գանձապահ Ա.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար  հափշտակելու գործում Ա.Գրիգորյանին օժանդակելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: