Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Հանձնարարվել է շարունակել օպերատիվ-հետախուզական աշխատանքները
2010-06-11

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2010թ. մայիսի 3-ին կասեցվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով:

 ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ գրավոր հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանը՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու համար:

 Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ կասեցված գործով, ՀՀ քր. դատ. օր-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: