Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Հատուկ քննչական ծառայությունը հրապարակում է Սարգիս Քլոյանի հարցաքննության արձանագրությունը
2010-03-04

    2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, 2010 թվականի մարտի 1-ին հայտարարել էր, թե գիտի իր որդուն սպանող անձի տվյալները եւ հրավիրվելու դեպքում կհայտնի այդ մասին:

    Մարտի 2- ին Սարգիս Քլոյանն հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն  հարցաքննության,  որտեղ առաջարկվել է ցուցմունքներ տալ իր հայտարարության` մասնավորապես որդու սպանության հանգամանքների վերաբերյալ:

    Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` նախաքննական մարմինը հրապարակում է Սարգիս Քլոյանի ցուցմունքը, որի արձանագրությունն ամբողջությամբ (4 էջ) կցված է հաղորդագրությանը:
    Հարցաքննության ժամանակ Ս.Քլոյանը մասնավորապես հայտնել է. «… Ինչպես վերն արդեն նշեցի, իմ որդուն սպանելու եւ սպանողի վերաբերյալ տեղեկությունները ես ստացել եմ մամուլի հրապարակումներից: Մասնավորապես փաստահավաք խմբի զեկույցից ինձ հայտնի է դարձել, որ ներքին գործերի ենթասպա Ավետիք Աթարբեկյանը չերեմուխա 7 նռնակով կրակել է ընդամենը մեկ անգամ եւ հենց այն վայրում, որտեղ մահացել է, ավելի ճիշտ` մահացու վնասվածք է ստացել որդիս: Սամվել Նիկոյանի ղեկավարած ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում արձանագրված է, որ չնայած Ավետիք Աթարբեկյանը պատճառաբանել է, որ կրակոցը կատարել է 48 աստիճանի տակ, սակայն ժամանակավոր հանձնաժողովը գտնում է , որ որդիս` Գոռ Քլոյանը, սպանվել է դիմահար կրակոցով: Համոզված եմ, որ այսքանը բավարար է մեղավորին պատասխանատվության ենթարկելու համար»:

    Փաստահավաք խմբի անդամների եւ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցների վկայակոչված հատվածները նախաքննական մարմնին տրամադրելու հնարավորության վերաբերյալ հարցին Ս.Քլոյանը պատասխանել է. «Փաստահավաք խմբի անդամների զեկույցը կարդացել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումներից մեկում, որը չեմ պահպանել իսկ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը լսել եմ հեռուստատեսությամբ, այն չեմ կարդացել»: 

   Միաժամանակ Ս.Քլոյանը նշել է, որ ծանոթ չէ փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի զեկույցների վերաբերյալ հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված առարկություններին:

     Հիշեցնենք, որ Փաստահավաք խմբի անդամներ Ս.Սաֆարյանի եւ Ա.Քոչարյանի կազմած` «Հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքները» վերնագրված փաստաթուղթում մատնանշված հանգամանքներն ուսումնասիրելով` Հատուկ քննչական ծառայությունը հանդես է եկել առարկություններով, որոնք տրամադրվել էին ինչպես ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցներին: 
     Սարգիս Քլոյանի ցուցմունքից ակնհայտ է դառնում, որ մահացածների հարազատները, փատորեն, տիրապետում են միակողմանի, որոշ դեպքերում նաեւ աղճատված տեղեկատվության:
    ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային էջում տեղադրված՝  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության ուսումնասիրությամբ ակնհայտ դարձավ, որ հիշատակվող փաստաթղթում նման ձեւակերպում գոյություն չունի: Մասնավորապես եզրակացության 5-րդ գլխում, որտեղ անդրադարձ է կատարվել զոհերի մահվան հանգամանքներին, արձանագրված է (մեջբերում ենք). « Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 249 եզրակացության` Գ. Քլոյանն ստացել է ձախ աճուկաենթազստային շրջանի ջնջխված բեկորային վերք`ազդրային զարկերակի պոկումով, ազդրային երակի վնասումով, ձախից ցայլոսկրի վերին ճյուղի կոտրվածքով` ուղեկցված տարածուն արյունահոսությամբ, 4-րդ աստիճանի էմոռագիկ և տրավմատիկ շոկով, որը կենդանության օրոք մեծ կինետիկ էներգիայով օժտված բեկորների հետևանք է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:  Ըստ դատաձգաբանական փորձաքննության թիվ 389 եզրակացության` Գ. Քլոյանի դիակից հանված առարկան գործարանային արտադրության «Չերյոմուխա-7» տեսակի կրակված փամփուշտի կոնտեյներ` գազային նռնակ է` իր պլաստմասսե խցաններով: Խցանների վրայի կրակման հետքերը բնորոշ են «ԿՍ-23» կարաբինին: Խցանի վրայի դեֆորմացիան և պատռվածքը կարող էին առաջանալ որևէ պինդ մարմնի հետ բախման կամ որևէ արգելքի միջով անցնելու հետևանքով: Ինչ վերաբերում է նրա դիակից հանված 6  մանր մասնիկներին, ապա փոքր չափսերի և դրանց վրա քրեագիտական անհատականացման համար անհրաժեշտ հատկանիշների բացակայության պատճառով հնարավոր չէ որոշել, թե դրանք ինչ մասնիկներ են»                              (Տես՚ եզրակացության 101-102-րդ էջեր):

    Նույն գլխի 5.3 բաժնում, որտեղ ներկայացված են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրահանգումները, նշված է (մեջբերում ենք). «…Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված վայրերում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում հատուկ միջոցների` մասնավորապես «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակների փամփուշտներից զոհվել է 3 քաղաքացի` Արմեն Ֆարմանյանը, Գոռ Քլոյանը և Տիգրան Խաչատրյանը, Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ, հավանաբար, դրանք կիրառվել են կամ մարդկանց կուտակումների ուղղությամբ կամ բետոնե պատերին, այլ պատնեշներին կամ արգելապատերին կրակելու արդյունքում տեղի ունեցած անդրադարձի հետևանքով»:                                                                                                    (Տեՙս 113-րդ էջ)

     Մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ արձանագրված մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ առ այս պահը  որեւէ տվյալ ձեռք չի բերվել Գոռ Քլոյանի դիմահար կրակոցով սպանվելու վերաբերյալ, նման տվյալներ չկան նաեւ Ս.Քլոյանի  մատնանշած փաստաթղթերում: ՀՔԾ-ն շարունակում է քրեական գործի նախաքննությունը, օպերատիվ-հետախուզական բոլոր մարմիններին՝ ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին, տրվել են համապատասխան հանձնարարություններ մահվան հանգամանքները պարզաբանելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Ինչ վերաբերում է կիրառված հատուկ միջոցներին, ապա նախաքննությամբ հնարավոր չի եղել հստակեցնել, թե կոնկրետ ում կողմից կիրառված հատուկ միջոցի հետեւանքով է անձը մահացել կամ ստացել վնասվածք: Այս հարցում նախաքննական մարմնին չեն կարողացել օգնել նաեւ ՌԴ փորձագիտական կենտրոնները, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկած փորձագետը՝ Իռլանդացի Քոլին Բարրոուզը՝ նշելով, որ նույնացում անել հնարավոր չէ:

      Նախաքննության արդյունքների մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի:

Սարգիս Քլոյանի ցուցմունքի շարունակությունը 2

Սարգիս Քլոյանի ցուցմունքի շարունակությունը 3

Սարգիս Քլոյանի ցուցմունքի շարունակությունը 4