Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Ոստիկանության վաշտի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար
2009-10-30

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով  խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության ՀԿԱՎ անասնահամաճարակայնության դեմ պայքարի և կարանտին միջոցառումների անցկացման վաշտի հրամանատար Հարություն Հովհաննիսյանին:

Նախաքննությամբ պարզվել է, որ  Հ. Հովհաննիսյանը հիշյալ վաշտի 1-ին դասակի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Ա.Թովմասյանին նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար նշանակելու և ոստիկանության սպայի կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու,  իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ գործողություններ կատարելու միջոցով դրան նպաստելու համար  Ա.Թովմասյանից պահանջել եւ ստացել է 961.700 դրամին համարժեք  2500 ԱՄՆ դոլար կաշառք : Գումարը Հ.Հովհաննսիյանին է փոխանցվել  2009 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10-ի սահմաններում, նշված վարչության վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող Ա. Թովմասյանի աշխատասենյակում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նախաքննությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է :