Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերլիազորը կասկածվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ
2009-07-22

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հուլիսի 21-ին ձերբակալվել  է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիր-1 բաժնի ավագ

օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ:

Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ Հ.Հովհաննիսյանը 2007 թվականի մայիս-հունիս ամիսներին  իր աներոջը՝  Գառնիկ Վահանի Սարգսյանին, ով հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, դրդել և օժանդակել է իրականացնել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս, ինչպես նաև «ՎՏԲ-Հայաստան ԲԱՆԿ» ՓԲԸ Սևանի մասնաճյուղից` Ա-Ձ Գ.Սարգսյանի հաշվից, կեղծ բանկային չեկերի հիման վրա 2007-2008 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 107.976.000 դրամ և օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ Գ.Սարգսյանի մահվան կեղծ վկայականը:

 Նախաքննության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ