Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Փախուստի դիմած ցմահ դատապարտյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում
2009-11-30

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առանձին աշխատակիցներ իրենց ծառայողական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որի հետեւանքով առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Դավիթի Ենոքյանը եւ Սողոմոն Արկադիի Քոչարյանը 2009 թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, հիշյալ ՔԿ հիմնարկի զբոսահրապարակի տանիքից դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ստեղծվել է քննչական-օպերատիվ խումբ, փախուստի դիմած դատապարտյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քննչական մարմնի օպերատիվ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է փախուստի եղանակը, հայտնաբերվել եւ առգրավվել են հանցագործության կատարման միջոց հանդիսացած իրեղեն ապացույցներ, նշանակվել են փորձաքննություններ, հանձնարարություններ են տրվել օպերատիվ-որոնողական մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները դատապարտյալներին հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ: Քննություն է տարվում պարզելու պաշտոնատար այն անձանց շրջանակն ու ինքնությունը, որոնց անփութության կամ հանցակցության հետեւանքով սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտվածները կարողացել են դիմել փախուստի: