Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Կալանավորվել է բնապահպանական պետական տեսչության պետը
2010-01-10


ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական  տեսչության պետ Տ.Գրիգորյանին եւ պետի տեղակալ Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Պետրոսյանը, համաձայնության գալով տեսչության պետ Տ.Գրիգորյանի հետ, իրենց լիազորությունների շրջանակում  «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ գործողություններ կատարելու համար նշված ընկերության խորհրդի նախագահի օգնականից պահանջել ու 2009թ. դեկտեմբերի 28-ին  ստացել են 5 մլն դրամ կաշառք: Նշված գումարը պահանջվել էր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում՝ Նահատակ գետի վրա գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու  թույլտվություն տալու համար:

Տ.Գրիգորյանի եւ Ա.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: