Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Նորությունների արխիվ
Հարուցվել է քրեական գործ թիվ 10/15 ընտրատեղամասում լրագրողի գործունեությանը խոչընդոտելու համար
2010-01-15

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ թիվ 10/15 ընտրատեղամասում զանգվածային  լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:

 Մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2010թ. հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ընթացքում դեռեւս քննությամբ ինքնությունը չպարզված անձինք մուտք են գործել Երեւանի Քաջազնունու փողոցի 12/1 հասցեում գտնվող, թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 10/15 ընտրատեղամաս եւ բռնություն գործադրելով` խոչընդոտել տեսաձայնագրումներ կատարող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը:

Դեպքի առթիվ 15.01.10թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, կատարվում է նախաքննություն: Արդյունքների  մասին կտեղեկացնենք լրացուցիչ: