Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Հայտարարություն` քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Հայտարարվել է արտաքին մրցույթ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քաղաքացիների ընդունելության բաժնի ավագ մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
2020-07-06

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քաղաքացիների ընդունելության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝  32-36.8-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քաղաքացիների ընդունելության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝  32-36.8-Մ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

ՀՀ հատուկ քննչական ծառայության քաղաքացիների ընդունելության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝  32-36.8-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու  համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13Ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),

2.անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 06-ից մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան 13Ա):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 02-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան 13Ա):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնականաշխատավարձը 150 799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը)

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 5, 7, 10, 13, 25, 32, 33, 47, 51, 53, 56, 57, 62, 71, 73, 76, 162, 184,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

  • Աշխատանքային օրենսգիրք. հոդվածներ՝ 14, 73, 92, 94, 109, 114, 139, 151, 161,164, 165, 176,195, 264,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139117

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. hոդվածներ` 7, 8, 9, 10, 12, 16, 17, 19, 20, 21-24, 27, 30, 39,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

  • «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 4-6, 8, 14, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
  • «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք.

հոդվածներ՝ 2, 3, 5, 8, 10-12, 21, 23, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842

  • «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 9, 13, 20

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121540

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 10, 14, 16, 18, 21, 30,

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր 10, 18, 19, 30 http://fliphtml5.com/fumf/egdx
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջ 46 http://fliphtml5.com/fumf/egdx
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 74, 94, 247,248 http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • «Խնդրի լուծում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Հաշվետվությունների մշակում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf