ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է մրցույթ անձնակազմի կառավարման բաժնի մասնագետի թափուր պաշտոնը համալրելու համար (ծածկագիր՝ 32-36.1-Մ6-1) և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 25-ին ժամը 11.ºº-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Վաղարշյան 13Ա):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը և պատճենները՝
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագիրը կցվում է, իսկ էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ http://www.ccc.am/hy/1551271635/6138 էլեկտրոնային հասցեով:
Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Վաղարշյան 13Ա:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2020 թվականի հունիսի 22-ը:
Անհրաժեշտ տեղեկատվությունների համար կարող եք զանգահարել 011-90-00-27 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն www.hqc.andznakazm@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին: