Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություն` քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Հայտարարվել է մրցույթ` մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար
2020-03-11

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է մրցույթ գործերի կառավարչության բաժնի մասնագետի թափուր պաշտոնը համալրելու համար (ծածկագիր՝ 32-36.9-Մ6-1) և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի,  որը տեղի կունենա 2020 թվականի մարտի 19-ին ժամը 11.ºº-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Վաղարշյան 13Ա):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը  և պատճենները՝

  1. անձնագիր (ՀԾ համարանիշ).
  2. դիպլոմ (առկայության դեպքում).
  3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
  4. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագիրը կցվում է, իսկ  էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ http://www.ccc.am/hy/1551271635/6138 էլեկտրոնային հասցեով:

Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Վաղարշյան 13Ա:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2020 թվականի մարտի 16-ը:

Անհրաժեշտ տեղեկատվությունների համար կարող եք զանգահարել 011-90-00-27 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն www.hqc.andznakazm@gmail.com  էլեկտրոնային փոստի հասցեին: