Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություն` քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Հայտարարվել է արտաքին մրցույթ` Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
2020-01-24

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետի (ծածկագիր՝ 32-36.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետի (ծածկագիր՝ 32-36.2-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված  իրավունքների, պարտականությունների, պաշտոնիններ կայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետի (ծածկագիր՝ 32-36.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13Ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),

2.անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար  դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունվարի 24-ից մինչև 2020 թվականի փետրվարի 04-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան 13Ա):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան 13Ա):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեցհարյուր քսաներեք)

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 5, 7, 10, 13, 25, 32, 33, 47, 51, 53, 56, 57, 62, 71, 73, 76, 162, 184,

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

  • Աշխատանքային օրենսգիրք. հոդվածներ՝ 14, 73, 92, 94, 139, 151, 264,

հղումը՝

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. hոդվածներ` 7, 8, 9, 10, 12, 16, 17, 19, 20, 21-24, 27, 30, 39,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

  • «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 4-6, 8, 14, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
  • «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք.

հոդվածներ՝ 2, 3, 5, 8, 10-12, 21, 23, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842

  • «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 9, 13, 20

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121540

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 14, 16, 30

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք. հոդվածներ՝ 7,14,20,163

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137919

  • ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք. հոդվածներ՝ 2,6,17,29

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137920

  • ՀՀ հարկային օրենսգիրք. հոդվածներ՝ 6,8

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137831

  • ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենք. հոդվածներ՝ 51, 52, 135,141,146,161,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134921

  • ՀՀ քրեական օրենսգիրք. հոդվածներ՝ 19, 22, 51, 62, 72, 334,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137922

  • ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք. հոդվածներ՝ 135, 152, 193, 211, 216, 233, 494, 465

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=136684

  • «Վարչարարության հիմունքների և վարչարարական վարույթի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 5, 9, 10, 58, 62

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137941

  • «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 5, 9, 15

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132745

  • «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 8, 9, 10

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372

  • «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 34, 42

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

  • «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենք. հոդված՝ 21

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120709

  • ՀՀ վճռաբեկ դատարանի Գ. Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականի դեկտեմբերի 18-ի ԵԱԴԴ/0085/06/09 որոշում. կետ՝ 22

հղումը՝https://www.arlis.am/documentview.aspx?docID=57606

  • ՀՀ վճռաբեկ դատարանի Տ. Հակոբյանի վերաբերյալ 2007 թվականի հուլիսի 13-ի ՎԲ-115/07 որոշում. կետ՝ 3.1

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=38637

  • ՀՀ վճռաբեկ դատարանի Ս. Թադևոսյանի և Ս. Նաջարյանի վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 18-ի ԵՇԴ/0073/07/15 որոշում. կետ՝ 22, 24

հղումը՝ http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=13229323905402019

  • ՀՀ վճռաբեկ դատարանի Ա. և Ծ. Սահակյանների վերաբերյալ 2012 թվականի  նոյեմբերի 1-ի ԱՐԴ/0176/01/11 որոշում.կետ՝ 27

հղումը՝ http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=13229323905400915

  • ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ 872 որոշում. կետ՝ 6

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=57401

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

 

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան 13Ա, հեռախոսահամար՝ 011-900-026, 011-900-027 էլեկտրոնային փոստի հասցե՝ hqc.andznakazm@gmail.com):