Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություն` քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Հայտարարվել է ներքին մրցույթ` ՀՀ հատուկ քննչական ծառայության արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
2019-12-16

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետի (ծածկագիր՝ 32-36.7-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետի (ծածկագիր՝ 32-36.7-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի  կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

ՀՀ հատուկ քննչական ծառայության արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետի (ծածկագիր՝ 32-36.7-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13Ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),

2.անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2019 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ հատուկ  քննչական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան 13Ա):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ հատուկ  քննչական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան 13Ա):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք)

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 5, 7, 10, 13, 25, 32, 33, 47, 51, 53, 56, 57, 62, 71, 73, 76, 162, 184,

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

  • Աշխատանքային օրենսգիրք. հոդվածներ՝ 14, 73, 92, 94, 139, 151, 264,

հղումը՝

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. hոդվածներ` 7, 8, 9, 10, 12, 16, 17, 19, 20, 21-24, 27, 30, 39,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

  • «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 4-6, 8, 14, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
  • «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք.

հոդվածներ՝ 2, 3, 5, 8, 10-12, 21, 23, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842

  • «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 9, 13, 20

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121540

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 14, 16, 30,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

  • «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 4, 5, 10, 11, 12, 15

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130651

  • «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 7, 9, 10, 12,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132324

  • «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 5, 59,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119083

  • «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիա. Հոդվածներ՝ 24, 27,

հղումը՝ http://old.un.am/res/UN%20Treaties/II_2_arm.pdf

  • «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիա. Հոդվածներ՝ 9, 12, 41, 42,

հղումը՝ http://www.un.am/res/UN%20Treaties/II_3_arm.pdf

  • «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիա. Հոդվածներ՝ 2, 4, 26, 55, 74,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=24526

  • «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր». Հոդվածներ՝ 2, 11,

հղումը՝ http://www.un.am/res/Human%20Rights/Armenian%20Documents/UDHR_arm.pdf

  • «Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիա հոդվածներ 1, 2, 4, 6, 8,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=24401

  • «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա. հոդվածներ՝ 6, 22, 36, 44, 58,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=20870

  • ՄԱԿ-ի կնոնադրություն. հոդված՝ 2

հղումը՝ http://www.un.am/up/file/1.%20UN%20Charter_arm.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան 13Ա, հեռախոսահամար՝ 011-900-026, 011-900-027 էլեկտրոնային փոստի հասցե՝ hqc.andznakazm@gmail.com):