Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Հայտարարություն՝ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության վիճակագրության բաժնի ավագ մասնագետի պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
2020-10-14

ՀՀ հատուկ քննչական ծառայության վիճակագրության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր` 32-36.6-Մ4-1)

 

  1. 1.     Հիմնական գործառույթներ՝
  • իրականացնում է հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող տվյալների ամսական, կիսամյակային և տարեկան (Ձև 1.1Մ և Ձև 1Մ) վիճակագրական հաշվետվությունների կազմման աշխատանքները.
  • մասնակցում է Ծառայության քննիչների կատարած աշխատանքի վերլուծության և անհատական ծանրաբեռնվածության վերաբերյալ վիճակագրական տվյալներով տեղեկանքի կազմման աշխատանքներին.
  • մասնակցում է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով առկա դատավճիռների, ինչպես նաև արդարացման վճիռների վերաբերյալ ամփոփ-վերլուծական տեղեկանքի կազմման աշխատանքներին.
  • մասնակցում է Ծառայության պետի, տեղակալների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և հսկող դատախազների  կողմից Ծառայության քննիչներին տրված գրավոր ցուցումների հավաքագրման ու հաշվառման աշխատանքներին.
  • մասնակցում է քրեական գործը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու, կասեցնելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների վերացման, ինչպես նաև դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը չհաստատելու հիմքով  քրեական գործը լրացուցիչ քննության ուղարկելու վերաբերյալ հաշվառումների իրականացմանը.
  • մասնակցում է Ծառայության վիճակագրական-տեղեկատվական բազայի վարման և համալրման աշխատանքների իրականացմանը:
  1. 2.    Իրավունքները և պարտականությունները՝

 

Իրավունքները`

  • համապատասխան պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վիճակագրական հաշվետվությունների հավաքագրման և հաշվառման աշխատանքների իրականացման համար Ծառայության աշխատակիցներից  պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն.
  • Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներից և Ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչներից հավաքագրել քրեական գործերի ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն.
  • համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների  հետ կազմակերպել մասնագիտական քննարկումներ.
  • համապատասխան պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիության ապահովման նպատակով պետական այլ մարմիններից օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն.
  • կազմել Բաժնի լիազորությունների շրջանակներում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրությունների.
  • պահանջել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան գերատեսչություններից տեղեկատվություն:

 

Պարտականությունները՝

  • սահմանված կարգով ընթացք տալ համապատասխան մարմինների վիճակագրության ստորաբաժանումների կողմից ներկայացվող հարցադրումներին.
  • ուսումնասիրել վիճակագրության կազմման համապատասխան իրավական ակտերը և ներկայացնել համապատասխան մասնագիտական առաջարկություններ.
  • ուսումնասիրել վիճակագրության ոլորտը կարգավորող  իրավական ակտերը սահմանված կարգով ընթացք տալ համապատասխան մարմինների վիճակագրության ստորաբաժանումների կողմից ներկայացվող հարցադումներին:
  1. 3.     Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
  1. 1.      Բարձրագույն կրթություն
  2. 2.      Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
  3. 3.      Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
  1. 4.    Անհրաժեշտ կոմպետենցիաները

Ընդհանրական կոմպետենցիաներ

  1. Խնդրի լուծում
  2. Հաշվետվությունների մշակում
  3. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  4. Բարեվարքություն

Ընտրանքային կոմպետենցիաներ

  1. Փաստաթղթերի նախապատրաստում
  2. Ժամանակի կառավարում
  3. Փոփոխությունների կառավարում:
  1. 5.   Աշխատավարձի չափը՝

 

150 799 ( հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ:

 

  1. 6.  Աշխատանքի վայրը՝

 

ՀՀ, ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 13Ա:

 

  1. 7.   Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև հղիության, ծննդաբերության և  երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդի ավարտը:

 

8. ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

1. Դիմում Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարի անունով, (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

3. Աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),

4. Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

5. Մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափի, անձնագրի, նույնականացման քարտի պատճենը, սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:


Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են բնօրինակների հետ միասին առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 19.10.2020թ.:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության  անձնակազմի կառավարման բաժին  /ք. Երևան, Վ. Վաղարշյան  13 Ա 1-ին հարկ, սենյակ 6, հեռ. 011 900 027,  011 900 026/: