Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություն՝ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
2019-10-28
 

Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ (ծածկագիր՝ (92-ՀՔԾ-2.1-2)

 

  1. 1. Հիմնական գործառույթներ՝

 

1) ապահովում է բաժնի գործունեության հետ կապված աշխատանքների կատարումը,

2) վերահսկում է բաժնի կողմից նորմատիվ և լոկալ իրավական ակտերի նախագծերի մշակումը,

3) վերահսկում է շրջանառության մեջ դրված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կապակցությամբ բաժնի կողմից տրվող կարծիքներ, առաջարկություններ և դիտողություններ տալը,

4) մատուցում է իրավական խորհդատվություն Ծառայության քննիչներին,

5) անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է սեմինար-քննարկումներ,

6)կազմակերպում է Ծառայության հետ համագործակցող ուսումնական հաստատությունների կողմից ուղարկված ուսանողների պրակտիկան` ուսումնական պլանի համաձայն,

7) Ծառայության անունից մասնակցում է գիտաժողովներին, խորհրդակցություններին և հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով,

8) Ծառայության պետի հանձնարարությամբ ներկայացնում է Ծառայության շահերը  Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում,

9) բաշխում է պարտականությունների կատարումը գխավոր մասնագետների միջև,

10) մշակում է Բաժնի աշխատանքային ծրագրերը,

11) յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում՝ առնվազն երկու անգամ (մասնավորապես՝ հաշվետու կիսամյակում), նախապատրաստում և Ծառայության պետին է ներկայացնում Բաժնի գործունեությանը վերաբերող հաշվետվություն,

12) համակարգում և վերահսկում է Բաժնի պետի տեղակալի և Բաժնի գլխավոր մասնագետների աշխատանքը` նպաստելով նրանց աշխատանքների պատշաճ իրականացմանը, ինչպես նաև հետևում է  Բաժնի աշխատողների կարգապահության պահպանմանը,

13) Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների բնականոն գործունեության համար անհրաժեշտ իրավական խորհրդատվությունների տրամադրումը, ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի կազմումը,

14) կազմակերպում և ապահովում է Բաժնի կողմից գիտական աշխատությունների, ուղեցույցների և այլ գիտամեթոդական ձեռնարկների մշակման և տպագրման աշխատանքները,

15) Ծառայության պետի հանձնարարությամբ մասնակցում է Ծառայության ներհամակարգային բարեփոխումների իրականացմանը,

16) ըստ անհրաժեշտության, Ծառայության պետին ներկայացնում է առաջարկություններ՝ Ծառայությունում կազմակերպվող խորհրդակցություններին, սեմինար-պարապմունքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ կամ այլ անձանց ներգրավելու վերաբերյալ,

17) Ծառայության պետին ներկայացնում է իրեն ուղղված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկույցներ,

18) նախապատրաստում է Բաժնի գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,

19) կազմակերպում և ապահովում է ՀՀ նորմատիվ իրավական ակտերում տեղի ունեցող փոփոխությունները Ծառայության ծառայողներին ծանուցումների ձևով տրամադրելու գործընթացը,

20) ապահովում է Բաժնի կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և այլ փաստաթղթերի (թղթային, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակների առկայության դեպքում նաև՝ էլեկտրոնային տարբերակով) պահպանության իրականացումը,

21) մասնակցում է Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին` անհրաժեշտության դեպքում հանդես գալով առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն

22) վերահսկում է Ծառայության աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հետ կապված անհրաժեշտ աշխատանքների կատարման, փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, միջազգային համաժողովների (հանդիպում, կոնֆերանս, նստաշրջան, ֆորում) համար փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը, միջազգային համագործակցության վերաբերյալ նյութերի նախապատրաստման աշխատանքներ,

23) վերահսկում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, հանդիպումների կազմակերպման, բանակցությունների վարման, համաձայնագրերի նախագծերի պատրաստման, ընթացիկ նամակագրության ապահովումը,

24) իրականացնում է վերաբերելի միջազգային պայմանագրերի և օտարերկրյա իրավական ակտերի ուսումնասիրություն,

25) համակարգում է Ծառայության միջազգային գործունեությունը և համագործակցությունը,

26) վերահսկում է միջազգային հարցումների կազմման և ուղարկման գործընթացը,

27) ունի Օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

  1. 2. Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

1) իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,  քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար  ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների,  կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 01-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

2) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների «ՀՀ միասնական արտաքին քաղաքականության վարման գործում ՀՀ պետական մարմինների գործունեությունը համակարգելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի  և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ նորմատիվ իրավական ակտերի իմացություն,

3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,

4) ունի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

5) տիրապետում է ռուսերենին, անգլերենին (տիրապետում է ազատ, կարդում և կարող է բացատրվել),                  

6) տիրապետում է անհրաժեշտ կառավարչական հմություններին ու ունակություններին, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմություններին ու ունակություններին:

3. Աշխատավարձի չափը՝

310 858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ:

 

4.  Աշխատանքի վայրը՝

ՀՀ, ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 13Ա:

 

5.  Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

6. ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) Դիմում Հատուկ քննչական ծառայության պետի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

2) Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

3) Աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),

4) Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

5) Մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափի, անձնագրի, նույնականացման քարտի պատճենը, սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:


Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են բնօրինակների հետ միասին առձեռն, անձամբ:
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 31.10.2019 թ.:

Տեղեկացնենք, որ նախապատվությունը տրվելու է քրեական իրավունքի և քրեական դատավարության ոլորտի մասնագետներին:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության  անձնակազմի կառավարման բաժին  /ք. Երևան, Վ. Վաղարշյան  13Ա 1-ին հարկ, սենյակ 6, հեռ. 011 900 027,  011 900 026