Ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 92-ՀՔԾ-2.3-7)
1. Իրականացնում է ՀՀ պետական բյուջեի շրջանակներում իրականացվող գնումների պլանավորման և իրականացման աշխատանքները.
2. Իրականացնում է Ծառայության կարիքների համար ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կազմակերպումը և իրականացումը՝ համաձայն գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջների.
3. Իրականացնում է գնման ընթացակարգերի պատշաճ կազմակերպման և համակարգման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
4. Եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.
5. Իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
6. Կազմում է գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:
7. Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ ու ուղեցույցեր.
8. Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
9. Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
10. Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
11. Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին.
12. Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
13. Բաժնի գլխավոր մասնագետն ունի Օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
1) ՈւՆի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների տաշտոնների կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
2) Ունի «Քաղաքացիական օրենսգրքի», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, համապատասխան որոշումների և իր լիազորությունների հետ կապված նորմատիվ իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը: Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
4) Տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների:
2129 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
ՀՀ, ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 13Ա:
Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:
6. ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) Դիմում Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարի անունով, (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
2) Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
3) Աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
4) Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը`նօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
5) Մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափի, անձնագրի, նույնականացման քարտի պատճենը, սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:
Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են բնօրինակների հետ միասին առձեռն, անձամբ:
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 17.10.2019 թ.:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության անձնակազմի կառավարման բաժին/ք. Երևան, Վ. Վաղարշյան 13Ա 1-ին հարկ, սենյակ 6, հեռ. 011 900 027, 011 900 026 /: