Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություն՝ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
2019-10-08

ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի գլխավոր մասնագետի  (ծածկագիր՝ 92-ՀՔԾ-2.3-7)

  1. 1.     Հիմնական գործառույթներ՝

1.   Իրականացնում է ՀՀ պետական բյուջեի շրջանակներում իրականացվող գնումների պլանավորման և  իրականացման աշխատանքները.

2. Իրականացնում է Ծառայության կարիքների համար ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կազմակերպումը և իրականացումը՝ համաձայն գործող նորմատիվ  իրավական ակտերի պահանջների.

3.  Իրականացնում է գնման ընթացակարգերի պատշաճ կազմակերպման և համակարգման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

4.  Եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.

5.  Իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.

6. Կազմում է գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:

7. Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ ու ուղեցույցեր.

8.  Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

9. Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

10. Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատու­թյուն­նե­րի ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

11.  Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ՝ իր կող­մից սպա­սարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշ­խա­տանք­­նե­րի վիճակի մասին.

12. Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

13. Բաժնի գլխավոր մասնագետն ունի Օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով նա­խա­տեսված այլ իրա­վունքներ (սոցիա­լա­կան երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նա­խա­տես­ված այլ պարտա­կա­նու­թյուններ (սահ­մա­նա­փա­կումներ):

  1. 2.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) ՈւՆի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում  առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների տաշտոնների կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

2) Ունի «Քաղաքացիական օրենսգրքի», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, համապատասխան որոշումների և իր լիազորությունների հետ կապված նորմատիվ իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն.

3) Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը: Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն,

4) Տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների:

  1. 3.  Աշխատավարձի չափը՝

2129 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:

  1. 4.    Աշխատանքի վայրը՝

ՀՀ, ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 13Ա:

  1. 5.  Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

6. ՀՀքաղաքացիներըպետքէներկայացնենհետևյալփաստաթղթերը`

1) Դիմում Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարի անունով, (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

2) Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

3) Աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),

4)  Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը`նօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

5) Մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափի, անձնագրի, նույնականացման քարտի պատճենը, սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:


Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են բնօրինակների հետ միասին առձեռն, անձամբ:


Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 11.10.2019 թ.:

 

 

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության անձնակազմիկառավարմանբաժին  /ք. Երևան, Վ. Վաղարշյան  13Ա 1-ին հարկ, սենյակ 6, հեռ. 011 900 027,  011 900 026 /: