Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություն՝ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
2019-03-04

ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի գլխավոր մասնագետի  (ծածկագիր՝ 92-ՀՔԾ-2.3-6)

 

  1. 1.     Հիմնական գործառույթներ՝

 

1)   Իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, իրականացնում է հաշվապահական հաշվառման հաշիվներում բոլոր տնտեսական գործառնությունների արտացոլումը, օպերատիվ տեղեկատվության ներկայացումը, սահմանված ժամկետներում հաշվապահական հաշվետվությունների կազմումը.

2)   Իրականացնում է հատուկ քննչական ծառայության հաշվապահական հաշվառման վարման,  Ծառայության հիմնական միջոցների, ակտիվների և պարտավորությունների գույքագրման աշխատանքներ` «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համապատասխան, բանկային և դրամարկղային գործառույթները.

3)   Իրականացնում է ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները և հաշվապահական ձևակերպումները.

4)   Իրականացնում է աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների և այլ վճարների հաշվարկման աշխատանքները,

5)   Իրականացնում է աշխատողների վերաբերյալ անհատական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը,

6)   Իրականացնում է կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը.

7)   Իրականացնում է դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և դեբիտոր-կրեդիտորների.

8)   ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ ու ուղեցույցեր.

9)    ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

10)                 Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

11)                ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի պետին ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատու­թյուն­նե­րի ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

12)                 ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի պետին ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ՝ իր կող­մից սպա­սարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշ­խա­տանք­­նե­րի վիճակի մասին.

13)                 Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

  1. 2.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

1)   Ունի տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի    քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագտիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

2)    Ունի «Հարկային օրենսգրքի», «Աշխատանքային օրենսգրքի», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին»,  «Գնումների մասին», «Բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, համապատասխան որոշումների և իր լիազորությունների հետ կապված նորմատիվ իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն.

3)   Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

4)   Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն,

5)   Տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2):

 

  1. 3.  Աշխատավարձի չափը՝

 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:

4.  Աշխատանքի վայրը՝

ՀՀ, ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 13Ա:

 

5.  Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

 

6. ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) Դիմում Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարի անունով, (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

2) Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

3) Աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),

4)  Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

5) Մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափի, անձնագրի, նույնականացման քարտի պատճենը, սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:


Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են բնօրինակների հետ միասին առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 07.03.2019 թ.:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության  անձնակազմի կառավարման բաժին  /ք. Երևան, Վ. Վաղարշյան  13Ա 1-ին հարկ, սենյակ 6, հեռ. 011 900 027,  011 900 026 /: