Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություն՝ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության քաղաքացիների ընդունելության բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
2019-03-04

Քաղաքացիների ընդունելության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 92-ՀՔԾ-3.3-1)

 

  1. 1.     Հիմնական գործառույթներ՝

 

1) Իրականացնում է Հատուկ քննչական ծառայության վարչական շենքի մուտքի և ելքի հետ կապված աշխատանքները.

2) Վարում է Հատուկ քննչական ծառայության վարչական շենքի  կենտրոնական մուտքի էլեկտրոնային անցաքարտերը և անցաթերթիկները հաշվառելու և տրամադրելու համար համապատասխան գրանցամատյանը.

3) Քաղաքացիների ընդունելության բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում  է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ.

4) Քաղաքացիների ընդունելության բաժնի պետի հանձնարարությամբ  մասնակցում է  Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

5)Քաղաքացիների ընդունելության բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

6) Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

7) Քաղաքացիների ընդունելության բաժնի առաջատար մասնագետն ունի Օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ  (սահմանափակումներ):

  1. 2.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

1)      Բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

2)     Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

3)    Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն,

4)    Տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2):

 

  1. 3.  Աշխատավարձի չափը՝

129 634 ( հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ:

4.  Աշխատանքի վայրը՝

ՀՀ, ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 13Ա:

 

5.  Ժամանակավորթափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

 

6. ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) Դիմում Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարի անունով, (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

2) Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

3) Աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),

4)  Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

5) Մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափի, անձնագրի, նույնականացման քարտի պատճենը, սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:


Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են բնօրինակների հետ միասին առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

      Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 07.03.2019 թ.:

 

 

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության անձնակազմիկառավարման բաժին  /ք. Երևան, Վ. Վաղարշյան  13Ա 1-ին հարկ, սենյակ 6, հեռ. 011 900 027, 011 900 026/: