Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություն՝ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության գործերի կառավարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
2019-03-04

Գործերի կառավարչության առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝  92-ՀՔԾ-4.2-1)

  1. 1.     Հիմնական գործառույթներ՝

 

1) Մասնակցում է արխիվ ներկայացվող փաստաթղթերի պահպանմանը.

2) Տրամադրում է արխիվային փաստաթղթեր և հետևում դրանց վերադարձման գործընթացին.

3)Իրականացնում է արխիվում առկա քրեական գործերի, նյութերի, դիմումների, իրեղեն ապացույցների հաշվառման, պահպանման, էլեկտրոնային վարման աշխատանքները.

4) Բարելավում է փաստաթղթերի պահպանության ապահովման, հաշվառման, օգտագործման ու համալրման պայմանները, այդ մասին գործերի կառավարչության պետին ներկայացնում է առաջարկություններ.

5) Ուսումնասիրում է Հատուկ քննչական ծառայության ստորաբաժանումների արխիվային գործերի պահպանությունը, սահմանված ժամկետում կազմակերպում է վերջիններիս արխիվային փաստաթղթերի կարգավորման և սահմանված կարգով պահպանության հանձնման աշխատանքները, ինչպես նաև նշանակությունը կորցրած փաստաթղթերի, վարույթների ու քրեական գործերի ոչնչացումը.

6) Հաշվառում է արխիվային բոլոր տեսակի ժամանակավոր և երկարաժամկետ պահպանվող փաստաթղթերը ու էլեկտրոնային կրիչները.

7)Գործերի կառավարչության բաժնի պետին տեղեկացնում է արխիվում պահվող փաստաթղթերի կազմի ու բովանդակության մասին, հանձնարարությամբ տրամադրում է այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են օգտագործելու ծառայողական նպատակներով.

8)Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

9)Գործերի կառավարչության առաջին կարգի մասնագետն ունի  Օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ  (սահմանափակումներ):

  1. 2.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

1)    Ունի բարձրագույն կրթություն.

2)    Ունի «ՀՀ Սահմանադրության», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենսդրության, «Արխիվային գործի մասին» ՀհհՀ օրենքի և իր լիազորությունների հետ կապված նորմատիվ այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու  ունակություն.

3)    Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

4)    Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

5)    Տիրապետում է անհրաժեշտ (սահմանափակումներ) կառավարչական  հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2):

 

      3.  Աշխատավարձի չափը՝

95 903 (իննսունհինգ հազար ինը հարյուր երեք) ՀՀ դրամ:

4.  Աշխատանքի վայրը՝

ՀՀ, ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 13Ա:

 

5 Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

 

 

 

6. ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) Դիմում Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարի անունով, (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

2) Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

3) Աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից).

4)  Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.

5) Մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափի, անձնագրի, նույնականացման քարտի պատճեն, սոցիալական քարտի պատճեն կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:


Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են բնօրինակների հետ միասին առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

      Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 07.03.2019 թ.:

 

 

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության  անձնակազմի կառավարման բաժին  /ք. Երևան, Վ. Վաղարշյան  13Ա 1-ին հարկ, սենյակ 6, հեռ. 011 900 027,                       011 900 026/: